Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ճապոնիան կհամագործակցեն ռազմական ոլորտում


Տոկիոյում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Ճապոնիայի արտգործնախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ զորավարժությունների անցկացման, ծովահենների դեմ համատեղ պայքարի, ինչպես նաև պաշտպանության ոլորտում խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հանդիպման ավարտին հայտարարել է, որ բանակցությունները նոր փուլ են նշանավորում երկու երկրների փոխհարաբերություններում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ գալիք տարի փոխարտգործնախարարների մակարդակով հանդիպում կկայանա երկու երկրների միջև Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճի լուծման նպատակով:

Վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի նախագահ Պուտինի` Ճապոնիայի հետ մերձենալու ձգտումը պայմանավորված է նաև Չինաստանի ռազմական ներուժի հզորացմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG