Մատչելիության հղումներ

Եվրասիական ինտեգրման հարցերով նիստ Երևանում


Հայաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այսօր Ռուսաստանի Դաշնության Դումայում հանդիպել է Դումայի ԱՊՀ անդամ պետությունների, հայրենակիցների և Եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկու հետ։

Արտակ Զաքարյանի փոխանցամբ քննարկվել են համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոյեմբերին Երևանում անցկացնել երկու հանձնաժողովների համատեղ նիստ և քննարկումներ նվիրված Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրման գործընթացներին։

Համատեղ նիստին մասնակցելու են փորձագետներ Հայաստանից և Ռուսաստանից:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG