Մատչելիության հղումներ

Երևան է այցելում Մարսելի քաղաքապետը


Երեկ Երևան է ժամանել Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամլո բաժնի փոխանցմամբ՝ այցը տեղի է ունենում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով, այն կշարունակվի մինչև հոկտեմբերի 27-ը:

Ժան-Կլոդ Գոդենը և իր գլխավորած պատվիրակությունը կհյուրընկալվեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, կայցելեն Հայաստանում Ֆրանսիական համալսարան, ինչպես նաև հանդիպումներ կունենան բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Պատվիրակության կազմում են հայ - ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչներ, ովքեր ակտիվորեն համագործակցում են Հայաստանում գործող Հայ - ֆրանսիական գործարար ակումբի հետ:

«Մարսելի համագործակցությունը Հայաստանի հետ չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: Բազմաբնույթ համագործակցություն է ծավալված Մարսելի և Հայաստանի շրջանների միջև առողջապահության, տուրիզմի, կրթության, սոցիալական, քաղաքացիական անվտանգության և այլ բնագավառներում: Մարսելը նաև Պրովանս-Ալպ- Լազուրե ափ շրջանի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի շրջկենտրոնն է, որոնք ակտիվորեն համագործակցում են համապատասխանաբար Լոռվա մարզի և Էջմիածին քաղաքի հետ», - նշված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG