Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամը ավարտվեց


ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
ԱՄՆ-ի Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում
Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել դեմոկրատների և հանրապետականների միջև համաձայնեցված օրենսդրությանը, որի նպատակն է վերջ տալ ձգձգվող բյուջետային ճգնաժամին՝ վերսկսելով կառավարության ֆինանսավորումը, որի դադարեցման պատճառով արդեն երկու շաբաթ հարկադիր պարապուրդի են մատնված պետական մի շարք հաստատություններ, և բարձրացնելով պետական պարտքի առաստաղն ու դրանով իսկ խուսափելով դեֆոլտից:

Միջազգային լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ նախագիծը, որը գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի սկիզբը, Սենատում ընդունվել է ձայների 81 կողմ և 18 դեմ, Ներկայացուցիչների պալատում՝ 285 կողմ և 144 դեմ հարաբերակցությամբ:

Ընդունված օրենսդրությամբ կառավարությունը կֆինանսավորվի մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը, իսկ պետական պարտքի առաստաղը կբարձրացվի մինչև փետրվարի 7-ը: Այս տարվա դեկտեմբերի 13-ին կանցկացվի բյուջետային կոնֆերանս՝ ավելի երկարաժամկետ համաձայնության հասնելու նպատակով:

Reuters լրատվական գործակալության վկայությամբ՝ նախագահ Բարաք Օբաման արդեն իսկ ստորագրել է ընդունված օրենսդրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG