Մատչելիության հղումներ

Զինկոմիսարիատի մայորը ձերբակալվել է կաշառք ստանալիս


Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից հոկտեմբերի 14-ին կաշառք ստանալիս ձերբակալվել է ՊՆ Արմավիրի զինվորական կոմիսարիատի պահեստազորի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման բաժանմունքի պետ, մայոր Է. Լ. Սարդարյանը, այսօր փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հոկտեմբերի 9-ին մայոր Է. Սարդարյանը իր աշխատասենյակում կաշառք է պահանջել Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի բնակիչ Գ. Ա.-ի կորցրած զինվորական գրքույկը մեկ շաբաթվա ընթացքում տրամադրելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ հոկտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG