Մատչելիության հղումներ

Արոնյանը՝ Մեծ սաղավարտի մրցաշարի հաղթող


Թուրքիա - Լևոն Արոնյանը տոնում է Հայաստանի թիմի հաղթանակը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Ստամբուլ, 9-ը սեպտեմբերի, 2012թ․
Թուրքիա - Լևոն Արոնյանը տոնում է Հայաստանի թիմի հաղթանակը Շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Ստամբուլ, 9-ը սեպտեմբերի, 2012թ․
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում ավարտված Մեծ սաղավարտի 6-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում նվաճել է պատվավոր մրցանակը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մրցաշարի վերջին՝ վեցերորդ փուլում Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ, ինչը բավարար էր 10 միավորով առաջին տեղը գրավելու համար:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սա Արոնյանի հաղթանակով ավարտված երկրորդ նման մրցաշարն է․ առաջին անգամ հայ գրոսմայստերը Մեծ սաղավարտը նվաճել էր 2009 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG