Մատչելիության հղումներ

Սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում


Առաջիկա գիշերը Հայաստանի հովտային շրջաններում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում սպասվում է ջերմաստիճանի անկում օդում` մինչև 0 աստիճան Ցելսիուսի սանդղակով, գետնի մակերևույթին` մինչև -1...-2 աստիճան:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ երկրի տարածքում հոկտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հյուսիս-արևմտյան` 1-6 մետր/վայրկյան: Օդի ջերմաստիճանը այս գիշեր կնվազի 3-4, վաղը ցերեկը և հոկտեմբերի 10-12-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG