Մատչելիության հղումներ

Ձյան պատճառով տասնյակ մեքենաներ ողջ գիշեր մնացել են Սոթք-Քարվաճառ ճանապարհին


Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում այսօր կեսգիշերին ձյան պատճառով տասնյակ ավտոմեքենաներ էին արգելափակվել:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 06.00-ի դրությամբ փրկարարներին հաջողվել է արգելափակումից դուրս են բերել 21 ավտոմեքենա:

Նախարարության տվյալներով ժամը 08.20-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները անցանելի են:

Դժվարանցանելի է Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ծիլքար գյուղի հատվածը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG