Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտահոգված է Ադրբեջանի նախընտրական վիճակով


Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Շտեֆան Ֆյուլե, Քեթրին Էշթոն
Եվրամիությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում նախընտրական իրավիճակի կապակցությամբ: Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը և Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են տարածել, որում մտահոգություն են հայտնում Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախաշեմին ընդդիմադիրների, իրավապաշտպանների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության վրա ճնշումների կապակցությամբ:

Այսօր եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը՝ նշելով, թե Էշթոնի և Ֆյուլեի կարծիքները ձևավորվում են ոչ օբյեկտիվ, միակողմանի և նախընտրական վիճակի իրական պատկերը խեղաթյուրող տեղեկատվության հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG