Մատչելիության հղումներ

Վաղը Երևան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը


ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով հոկտեմբերի 2-4-ը Երևան կայցելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այցի ընթացքում Նիկոլայ Բորդյուժան Երևանում կմասնակցի ՀԱՊԿ-ի Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 11-րդ նիստին, որտեղ ելույթով հանդես կգա նաև Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Բորդյուժան ու Բաղդասարյանը կմասնակցեն Հայաստանում անցկացվող «Կանալ-Կավկազ» լոկալ հակաթմրանյութային գործողությանը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայված է Երևանում, ինչպես նաև կայցելեն ՀԱՊԿ Ակադեմիային հատկացված շենք` տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և քննարկելու Ակադեմիայի գործունեությանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG