Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին


Չինաստանի նախագահ Սի Ծինփին
Չինաստանի նախագահ Սի Ծինփին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սի Ծինփինին:

«Հայ - չինական ավանդական բարեկամական կապերը սկիզբ են առնում հեռավոր անցյալից: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Հայաստանը և Չինաստանը ձեռնամուխ են եղել հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա հիմնված միջպետական հարաբերությունների ձևավորմանը, որոնք անցած տարիների ընթացքում շարունակաբար ընդլայնվել և ամրապնդվել են», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, ուղերձում:

«Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին արձանագրված կտրուկ աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ, մեծարգո պարոն Նախագահ, ջանքեր գործադրել մեր երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերություններն ու ակտիվ գործակցությունը բարձրացնել նոր մակարդակի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների», - Չինաստանի նախագահին գրել է Սերժ Սարգսյանը:

Անցած շաբաթ օրը Հայաստանի նախագահը այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն և ՉԺՀ-ի կազմավորման 64-րդ տարեդարձի կապակցությամբ հայ ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել դեսպան Թիան Չանչունին և դեսպանատան անձնակազմին, ի դեմս նրանց՝ նաև Չինաստանի ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG