Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը երեկ աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին:
Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտաքին գործերի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի և բնական պաշարների, կրթության և գիտության նախարարների տեղակալները:
Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ վարչապետի այցը Սանկտ Պետերբուրգ կավարտվի հոկտեմբերի 1-ին: