Մատչելիության հղումներ

Արթիկում տան մոտ նռնակ է հայտնաբերվել


Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 68 տան մոտ հայտնաբերվել է նռնակ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքէջը:

Դեպքի վայր է մեկնել Արթիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ առանց պայթուցիչի:

Ոստիկանները հայտնաբերված նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG