Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Սարգսյանին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Լոնդոն) նշանակելու մասին:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Արմեն Սարգսյանը 1990-ականների սկզբին, ինչպես նաև 1998-2000 թվականներին զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը, 1996 թվականի նոյեմբերից մինչև 1997 թվականի մարտը Հայաստանի վարչապետն էր:
Այս տարվա մայիսին «Երևան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանը կազմակերպել էր Ուելսի արքայազն Չարլզի այցելությունը Հայաստան: