Դորթմունդի «Բորուսիան» Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (Deutscher Fußball-Bund) Գավաթի երկրորդ փուլում Մյուխնենում 2-0 հաշվով հաշվով առավելության է հասել Գերմանիայի առաջին լիգայում հանդես եկող «1860» ակումբի նկատմամբ։ Խաղը բավական ծանր էր և լարված։
Թիմն ունի անվերապահորեն նվիրված երկրպագուներ և միշտ արժանի դիմադրություն է ցույց տալիս նույնիսկ ամենահեղինակավոր մրցակիցների հետ հանդիպումներում։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում, այնուամենայնիվ, նկատելի էր դորթմունդցիների մարզական ավելի բարձր մակարդակը։ Նրանց հարվածներից չորսը դիպել է դարպասաձողին։
104-րդ րոպեին մրցավարը նշանակել է 11-մետրանոց հարված, որը վարպետորեն իրացրել է փոխարինման դուրս եկած Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։
108-րդ րոպեին Յոնաս Հոֆմանն աջ եզրից աներևակայելի ճշգրիտ փոխանցմամբ գնդակն ուղարկել է դարպասի մոտ գտնվող Հենրիխ Մխիթարյանին, ով տեխնիկական գեղեցիկ հնարքներով շփոթության է մատնել պաշտպաններին ու դարպասապահին և հաշիվը դարձրել է 2-0։
Հաղթանակից հետո Դորթմունդի «Բորուսիան» անցել է Գերմանիայի Գավաթի երրորդ փուլ։
Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի Գավաթը համարվում է երկրորդ կարևոր մրցաշարը Բունդեսլիգայի առաջնությունից հետո։
Արմեն Քոլոյան