Մոտ երկու ամիս Երևանի Ազատության հրապարակում համահավաքներ անցկացնող ազատամարտիկները երեկ հանդիպել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։
Ազատամարտիկների այս թևը Հայաստանի իշխանություններից պահանջում է վերջ տալ ամենաթողությանն ու երկիրը փրկել կործանումից։ Մյուս թևը բացառապես սոցիալական հարցեր է բարձրացնում։
Ինչպես հաղորդում է ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը, երեկվա հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաև «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները, փոխըմբռնման մթնոլորտում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ներկայիս քաղաքական իրավիճակը, դաշտային հրամանատարները խոսել են երկրում տիրող ճգնաժամային իրավիճակից և առաջարկել դրանից դուրս գալու սեփական մոտեցումները:
Գագիկ Ծառուկյանը ազատամարտիկների «կլոր սեղանին» իր գլխավորած կուսակցության մասնակցության պատրաստակամություն է հայտնել: «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է հանուն Հայաստանի պետականության պահպանման ու կայացման անել ամեն հնարավորը:
Ազատամարտիկները խոստանում են հանդիպման մանրամասները հրապարակել հոկտեմբերի 3-ին կայանալիք համահավաքում: