Մատչելիության հղումներ

Հրամանատարաշտաբային զորավարժություն Ղարաբաղում


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի (ՊԲ) 2013 թվականի պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-20-ը ՊԲ-ի հարավարևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ անցկացվել է հրամանատարաշտաբային զորավաժություն, որը ղեկավարել է Ղարաբաղի պաշտպանության նախարար, ՊԲ-ի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Զորավարժության ընթացքում հաշվի են առնվել ինչպես տարածաշրջանային ռազմաքաղաքական ներկա իրադրությունից բխող հավանական զարգացումները, այնպես էլ մարտավարական խնդիրների լուծման համար անհրաժեշտ պայմանները, ասված է Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Զորավարժության անցկացման նպատակն էր բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, միավորումների ու զորամասերի հրամանատարների և շտաբների ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ:

Զորավարժության ժամանակ, որը մեկնարկել է «տագնապ» ազդանշանով, պայմանականորեն խաղարկվել են այնպիսի գործողություններ, ինչպիսին են պաշտպանողական մարտի նախապատրաստումը, վարումը, վերախմբավորումն ու հարձակման կազմակերպումը, փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG