Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Վոլոդյա Ավետիսյանը


Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) ազատամարտիկների բողոքի ակցիայի ժամանակ զրուցում է լրագրողների հետ, մայիս, 2013թ․
Վոլոդյա Ավետիսյանը (ձախից) ազատամարտիկների բողոքի ակցիայի ժամանակ զրուցում է լրագրողների հետ, մայիս, 2013թ․
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն (խարդախություն՝ խոշոր չափերով) կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:

«Վոլոդյա Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար», - ասված է պաշտպանության նախարարության քննչական ծառայության հաղորդագրությունում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Վոլոդյա Ավետիսյանը վերջին շրջանում ազատամարտիկների կողմից անցկացվող բողոքի ակցիաների նախաձեռնողներից է, այդ ակցիաները սկիզբ առան Երևանի Ազատության հրապարակում նրա նստացույցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG