Մատչելիության հղումներ

Օլանդ․ ՄԱԿ-ը Սիրիայի հարցով բանաձևը քվեարկության կդնի հաջորդ շաբաթ


Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանաձևն ամենայն հավանականությամբ քվեարկության կդրվի հաջորդ շաբաթվա ավարտին:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ հավելելով, որ շաբաթ օրը ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածության համաձայն Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումը կարևոր քայլ է, սակայն ոչ վերջնական կետ:

Օլանդը հնարավոր է համարել Սիրիայի խնդրի դիվանագիտական լուծումը, սակայն ռազմական հարձակման հնարավորությունը շարունակում է մնալ օրակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG