Մատչելիության հղումներ

Ժնևում շարունակվում են Սիրիայի հարցով շրջադարձային համարվող բանակցությունները


Ջեն Քերրին և Սերգեյ Լավրովը ժամանում են Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայան, 13-ը սեպտեմբերի, 2013թ․
Ջեն Քերրին և Սերգեյ Լավրովը ժամանում են Ժնևում ՄԱԿ-ի կենտրոնակայան, 13-ը սեպտեմբերի, 2013թ․
Շաբաթ օրը Ժնևում ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները վերսկսել են բանակցությունները Սիրիայի քիմիական զենքը ամբողջությամբ ոչնչացնելու, ինչպես նաև Սիրիայի հարցով միջազգային համաժողով հրավիրելու հարցերի շուրջ:

Արդեն երրորդ օրը ընթացող բանակցությունները շրջադարձային են համարվում:

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև պայմանավորվել են այս ամսվա վերջին հանդիպել Նյու Յորքում՝ շարունակելու բանակցությունները, մասնավորապես՝ որոշելու համաժողովի անցկացման ժամկետները:

Պետքարտուղար Ջոն Քերրին վաղը մեկնելու է Իսրայել: Իսրայելի վարչապետի հետ նրա հանդիպման օրակարգում Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացն է և Սիրիայի իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG