Մատչելիության հղումներ

Հայաստանի Պատվո շքանշան Յուրի Բաշմետին


Յուրի Բաշմետ
Յուրի Բաշմետ
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Հրամանագրի համաձայն, որի տեքստը տեղադրված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, ռուսաստանցի աշխարհահռչակ երաժիշտը բարձր պարգևին արժանացել է «հայ - ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG