Մատչելիության հղումներ

Օհանյանը և Ուորլիքը քննարկել են իրավիճակը շփման գծում


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքին այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ընթացքին և հակամարտող կողմերի ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները երկուստեք կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանման, շփման գծում լարվածության թուլացման, հակամարտող կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

Սեյրան Օհանյանը ներկայացրել է իր նկատառումները շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG