Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը աշխատանքային ճաշ է ունեցել ԵՄ դեսպանների հետ


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը դեսպանների հետ խոսել է Հայաստան - Եվրամիություն գործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում շարունակվող բարեփոխումների ընթացքի, երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին, այդ թեմաների շուրջ «անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում»:

Նախագահը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG