Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր մեկնել է Աստանա, որտեղ տեղի կունենա ԱՊՀ-ի անդամ պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Հայաստանի ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ-ի անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) համագործակցության գերակա խնդիրներին ու հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրի իրականացման ընթացքին, մինչև 2020 թվականը ՆԳ նախարարությունների համագործակցության զարգացման հայեցակարգի մշակմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:
Քննության առարկա կդառնա 2014-2018 թվականներին ԱՊՀ-ի պետությունների՝ հանցավորության դեմ համատեղ պայքարի միջպետական ծրագրի նախագծերի, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի ու դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ու թմրամոլության հակազդման ծրագրի, ինչպես և նախորդ հանդիպումներում ընդունված մի շարք որոշումների կատարման ընթացքը: