Մատչելիության հղումներ

Երևանի փոխոստիկանապետի հետ վիճաբանած ակտիվիստը բերման ենթարկվեց


Մելիք Ադամյան փողոցում ՀՀԿ գրասենյակի մոտ «Դեմ ենք Ռուսաստանի հետ Մաքսային միությանը» բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվեց ակտիվիստ Վրեժ Զատիկյանը, ով «Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի ազգականն է:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ Զատիկյանը բերման է ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Մինչ բերման ենթարկվելը ակտիվիստը կարճատև վիճաբանության մեջ էր մտել Երևանի փոխոստիկանապետի հետ՝ փորձելով պարզել, թե ինչու է ոստիկանությունը փակել փողոցը և սահմանափակում է քաղաքացիների՝ ազատ տեղաշարժի իրավունքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG