Մատչելիության հղումներ

Ֆուկուշիմայում ճառագայթման վտանգավոր աճ է


2011 թվականի ցունամից վնասված Ֆուկուշիմայի ատոմակայանի տարածքում արձանագրվել է ճառագայթման շեշտակի աճ։

Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ճառագայթված ջրով լցված կոնտեյներները միմյանց հետ կապող խողովակի արտահոսքի հետևանքով։

Օգոստոսի 22-ին գրանցվել է ժամում 100 միլիզիվերտի ֆոն, մինչդեռ այսօր այն հասել է 1800 միլիզիվերտի։

Մասնագետները մտահոգված են, որ ճառագայթված ջուրը կարող է լցվել օվկիանոս։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG