Մատչելիության հղումներ

Այսօր Բեսլանի ողբերգության 9-րդ տարելիցն է


Այսօր Հյուսիսային Օսիայում` Բեսլան ավանում եռօրյա սուգով նշում են դպրոցի վրա հարձակման
9-րդ տարելիցը։ Բեսլանի թիվ 1 դպրոցում 2004 թվականին մոտ 1200 պատանդների չեչեն ահաբեկիչներից ազատելու գործողության ընթացքում սպանվել է 334 մարդ, այդ թվում 189 երեխա։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Տայմուրազ Մանսուրովը, որի երեխաները 2004 թվականին վերապրել են գրոհը, այսօր ծաղիկներ է դրել զոհերի հուշարձանին, իսկ բնակիչները` ավանդույթի համաձայն, խաղալիքներ և ջրով լցված շշեր են բերել։

Հյուսիսային Կովկասում այս օրերին իրականացվում են անվտանգության ապահովման խիստ միջոցներ։ Միայն Բեսլանում հիմա գտնվում է մոտ 1500 ոստիկան։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG