Մատչելիության հղումներ

Ադրբեջանի փոխվարչապետ․ «Ղարաբաղի խնդիրը մոտ ապագայում կլուծվի»


Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանով, արխիվ
Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանով, արխիվ
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մոտ ապագայում կլուծվի, այսօր լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալի Հասանովը:

Նշելով, որ օգոստոսի 31-ը Ղուբաթլուի շրջանի «օկուպացման» օրն է, Հասանովը հավելել է, թե Ադրբեջանը մոտ ապագայում կազատագրի «Հայաստանի օկուպացրած տարածքները»:

«Մենք շատ ցավում ենք, որ հավաքվում ենք միայն օկուպացման օրերին: Մենք լիովին վստահ ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո մոտ ապագայում անպայման կհավաքվենք նաև հաղթանակի օրերին: Կարծում ենք, կգա ժամանակը, երբ այդ հողերը կազատագրվեն: Ղուբաթլուի հասարակայնության հետ մենք անպայման կհանդիպենք Ղուբաթլուում», - «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալի Հասանովը:

Պնդելով, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից զատ Ադրբեջանում Իլհամ Ալիևի կառավարման օրոք «չի մնացել լուրջ խնդիր», ադրբեջանցի պաշտոնյան շարունակել է․ - «Մեր միակ խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է, և այն կլուծվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG