ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականի Vettor Giusti զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը, այսօր պաշտոնապես հայտարարվել է Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ը տեղի ունեցող UNWTO-ի 20-րդ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
Ազգային մրցունակության հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվել է լավագույնը UNWTO-ի Եվրոպայի հանձնաժողովի անդամ 44 երկրների շարքում:
Vettor Giusti զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ UNWTO-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ: Այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:
«Քարերի սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի UNWTO-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի UNWTO-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը, ասված է հաղորդագրությունում: