Մատչելիության հղումներ

Ակադեմիան պատրաստվում է տոնել իր 70-ամյակը


Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը Երևանում
Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը Երևանում
Հոկտեմբերի 15-16-ը տեղի կունենան Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) 70-ամյակին նվիրված հանդիսավոր հոբելյանական միջոցառումներ:

Մասնավորապես, ԳԱԱ-ի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի փոխանցմամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ, Ակադեմիայի հոբելյանի առթիվ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կկազմակերպի հանդիսավոր ընդունելություն, նախատեսված են նաև այլ միջոցառումներ:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու են հրավիրված ավելի քան երկու տասնյակ երկրների գիտությունների ակադեմիաների և առաջատար գիտահետազոտական կենտրոնների պատվիրակություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG