Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել նստացույց անող չորս ակտիվիստներ


Այս գիշեր ոստիկանները բերման են ենթարկել քաղաքապետարանի առաջև նստացույց անող չորս ակտիվիստների, ովքեր փորձել են քնելու նպատակով պառկել մուտքի աստիճանահարթակին:

Ակտիվիստները ոստիկանության բաժնում պահվել են երեք ժամ և բաց են թողնվել: Նրանք տուգանվել են 50 հազարական դրամով` վարչական իրավախախտումների վերբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով, որը ոստիկանության ծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելն է, սակայն մտադիր չեն վճարել գումարը և պատրաստվում են բողոքարկել որոշումը դատարանում: Նրանք պնդում են, որ որևէ օրենքով քաղաքապետարանի դիմացի աստիճանահարթակին նստել կամ պառկելը չի արգելված:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի և «ԵրևանՏրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկության պահանջով քաղաքապետարանի դիմաց նստացույցը շարունակվում է հուլիսի 26-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG