Մատչելիության հղումներ

Գրիգորիուն արժանացավ «Հեյդար Ալիև» մեդալի


Մոլդովա - Աուրելիա Գրիգորիուն ընդունելության է մասնակցում Քիշնևում Ադրբեջանի դեսպանատանը, 28-ը մայիսի, 2013թ․
Մոլդովա - Աուրելիա Գրիգորիուն ընդունելության է մասնակցում Քիշնևում Ադրբեջանի դեսպանատանը, 28-ը մայիսի, 2013թ․
Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն, ով սկանդալի կենտրոնում հայտնվեց անցած ամիս Երևանում իրավապաշտպանների միջազգային խորհրդաժողովում իր ելույթի կապակցությամբ, արժանացել է «Հեյդար Ալիև» ոսկե մեդալի՝ «ամբողջ աշխարհում մարդու իրավունքների և ադրբեջանական իրողությունների առաջմղման գործընթացում, ինչպես նաև թյուրքալեզու պետությունների միջև հարաբերությունների զարգացման մեջ հատուկ վաստակի համար»: Այդ մասին տեղեկացնում է 1news.az ինտերնետային պարբերականը, ըստ որի՝ Թյուրքալեզու պետությունների քաղաքականության աջակցության հիմնադրամի այս պարգևին Գրիգորիուին ներկայացրել են Կենտրոնական Ասիայի ադրբեջանական հասարակական կազմակերպությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG