Մատչելիության հղումներ

Դատարանը որոշեց ազատ արձակել Մուբարաքին


Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը դատարանի դահլիճում, Կահիրե, ապրիլ, 2013թ․
Եգիպտական հեռուստաընկերությունները հաղորդում են, որ Կահիրեի դատարանը վճռել է պայմանական ազատ արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին: Այդուհանդերձ, առայժմ հստակություն չկա այն հարցում, թե Մուբարաքն արդո՞ք իսկապես ազատ կարձակվի և երբ դա տեղի կունենա:

Այսօր դատարանը քննում էր Մուբարաքի նկատմամբ հարուցված՝ կոռուպցիայի մեղադրանքները: Ապրիլին ևս երեք գործերով դատարանները Մուբարաքին պայմանականորեն ազատ արձակելու վճիռներ են կայացրել, սակայն մի քանի տասնամյակ Եգիպտոսը ղեկավարած Մուբարաքը, ով 2011-ի զանգվածային հուզումների արդյունքում պաշտոնանկ արվեց, շարունակում էր կալանավորված մնալ:

Մայիսին դատարանը նոր քննություն է սկսել ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու՝ նրա հրամանների առնչությամբ, ինչը բազմաթիվ մարդկային կյանքեր խլեց 2011-ի ցույցերի ընթացքում, սակայն դատարանը վճռել է այնուամենայնիվ նրան ազատ արձակել, քանի որ լրացել է Եգիպտոսի օրենքով մարդուն նախադատական կալանքի տակ պահելու համար նախատեսված առավելագույն ժամկետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG