Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Սուլեյմանին


Լիբանան - Զինվորները և ոստիկանները աշխատում են նախօրեին տեղի ունեցած պայթյունի վայրում, Բեյրութ, 16-ը օգոստոսի, 2013թ․
Լիբանան - Զինվորները և ոստիկանները աշխատում են նախօրեին տեղի ունեցած պայթյունի վայրում, Բեյրութ, 16-ը օգոստոսի, 2013թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանին՝ օգոստոսի 15-ին Բեյրութում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվել են, հարյուրավորները՝ վիրավորվել:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Լիբանանի նախագահին, զոհվածների հարազատներին և Լիբանանի եղբայրական ժողովրդին` մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG