Մատչելիության հղումներ

Քրեական գործ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան»-ի դեմ


Պոչամբար Սյունիքի մարզում, արխիվ
Պոչամբար Սյունիքի մարզում, արխիվ
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ընկերության կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու և անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ:

Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերով, մասնավորապես, պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ընկերության, նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության, կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետևանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել Կապան - Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս»:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի («Հողը փչացնելը») 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG