Մատչելիության հղումներ

Մոլորված զինվորի հարցով հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչին


Հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային Հակոբ Ինջիղուլյանի մոլորվելու և ադրբեջանական հսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելու մասին տեղյակ է պահվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն՝ զինվորի վերադարձը ապահովելու համար։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հերքեց ադրբեջանական որոշ լրատվամիջոցների հաղորդումը, իբր ադրբեջանական տարածքում երկու հայ զինծառայող էր հայտնվել, որոնցից մեկը, փորձելով փախչել, չեզոք գոտում պայթել է ականի վրա:


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG