Անցած գիշեր, ժամը 3-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով, հայկական Զինված ուժերի 22-ամյա շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել է ղարաբաղա - ադրբեջանական սահմանը և հայտնվել հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում: Այդ մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
Հայ զինվորը հայտնվել է ադրբեջանական տարածքում
![Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինվորը դիրքերում, արխիվ](https://gdb.rferl.org/c6ccfff3-658e-43ae-87c4-475bf58cdc7e_w250_r1_s.jpg)
Ուղիղ հեռարձակում