Մատչելիության հղումներ

Երկու հայ զինծառայող վիրավորվել է, հարուցվել է քրեական գործ


Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, օգոստոսի 3-ին և 5-ին ՀՀ ՊՆ մարտական հենակետերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից երկու հայ զինծառայողներ վիրավորումներ են ստացել:

Կրակոցներ են արձակվել նաև օգոստոսի 3-ին անհապաղ բուժօգնություն ցույց տալու նպատակով մարտական հենակետ մեկնած շտապ օգնության մեքենայի, իսկ օգոստոսի 5-ին` զորամասի մարդատար ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում զինծառայողը ստացել է երկրորդ վիրավորումը:

Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն, վերջիններիս կյանքին վտանգ չի սպառնում:

Նշված երկու դեպքերով էլ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 34-104 հոդ. 2-րդ մասի 1-ին և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով) հարուցվել են քրեական գործեր, կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG