Մատչելիության հղումներ

ՀԱԿ ակտիվիստների գործը՝ կրկին Վերաքննիչում


ՀԱԿ-ի չորս ակտիվիստները դատարանի դահլիճում, հուլիս, 2012թ․
ՀԱԿ-ի չորս ակտիվիստները դատարանի դահլիճում, հուլիս, 2012թ․
Վերաքննիչ դատարանում այօսր կսկսվի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ակտիվիստների գործով դատավարությունը։

ՀԱԿ-ի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը 2012 թվականիի հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել են 2-ից մինչև 6 տարվա ազատազրկման՝ 2011-ի օգոստոսին ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։

Անցած տարվա նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանը մերժել է ակտիվիստների բողոքները: Այս տարվա մայիսի 8-ին, սակայն, Վճռաբեկ դատարանը բեկանեց Վերաքննիչի վճիռը՝ գործը հետ ուղարկելով նույն դատարան նոր քննության։

Մինչև այս պահը ակտիվիստների նկատմամբ կիրառվում է նախաքննության փուլում ընտրված խափանման միջոցը` երեքը ազատության մեջ են չհեռանալու մասին ստորագրությամբ, իսկ Տիգրան Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ի սկզբանե ընտրվել է կալանավորումը:


Նաիրա Բուլղադարյան

Առավել մանրամասն տե՛ս այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG