Ոստիկանությունը չթույլատրեց վրան տեղադրել
Նստացույցի յոթերորդ օրը իրավիճակը քաղաքապետարանի առջև առավոտից լարված էր․ ակտիվիստների և ոստիկանների միջև առավոտյան բախում տեղի ունեցավ, երբ փորձ արվեց խոտածածկի վրա վրան տեղադրել: Իրավապաշտան Արգիշտի Կիվիրյանը, ով բերել էր վրաններից մեկը, ուժի կիրառմամբ բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Տասնյակ իրավապահներ թույլ չտվեցին երիտասարդներին գետնին դնել օդում պարզված վրանը։ Իրավապահներին ի վերջո հաջողվեց խլել այն ու թաքցնել ոստիկանական մեքենայում։
Առնչվող թեմաներով
Արխիվ
-
հոկտեմբեր 16, 2026Լրատվական հիմնական թողարկում | 16.10.2026
-
հոկտեմբեր 16, 2026Նախընտրական Դիլիջան. ծաղկող քաղա՞ք, թե՞ չլուծված խնդիրներ