Մատչելիության հղումներ

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի դեմ նոր օրինագծին


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու օրինագծին, որի նպատակն է մինչև 2015 թվականն ամբողջ աշխարհում անհնարին դարձնել իրանական նավթի վաճառքը։

Օրինագիծը ենթադրում է խոշոր տուգանքներ երրորդ երկրների այն ընկերությունների նկատմամբ, որոնք մինչև 2015 թվականը չեն հրաժարվի Իրանի հետ պայմանագրերից և նավթ գնելու այլընտրանքային աղբյուրներ չեն գտնի։

Պատժամիջոցների նպատակն է ստիպել Իրանին դադարեցնել միջուկային ծրագիրը, որն, Արևմուտքի համոզմամբ, ուղղված է միջուկային ռումբի ստեղծմանը։

Սենատն այդ օրինագիծը քննարկելու է սեպտեմբերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG