Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մասնակցելու է Հասան Ռոհանիի երդմնակալությանը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շուրջ մեկ տասնյակ այլ պետությունների ղեկավարների հետ օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այդ մասին Fars լրատվական գործակալությանը հայտնել է Իրանի խորհրդարանի արարողակարգի բաժնի ղեկավար Մոհամադ Յասրեբին:

Ըստ Յասրեբիի՝ արարողությանը ներկա են լինելու նաև Պակիստանի, Աֆղանստանի, Լիբանանի, Ղազախստանի, Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի, Գվինեա-Բիսաուի և Տաջիկստանի նախագահները, երեք պետությունների, այդ թվում՝ Սիրիայի, վարչապետներ, Ռուսաստանի, Ալժիրի, Ադրբեջանի, Օմանի, Կոնգոյի խորհրդարանների նախագահները, վեց պետությունների արտգործնախարարներ, մի շարք հատուկ հյուրեր, մասնավորապես՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը:

Այդուհանդերձ, Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ հյուրերի վերջնական ցուցակը հայտնի կդառնա մինչև հինգշաբթի:

Հայաստանի նախագահի աշխատակազմը Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը Սերժ Սարգսյանի մասնակցության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն առայժմ չի տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG