Մատչելիության հղումներ

Իրաքը «չի կարողանում» կասեցնել Իրանից զենքի փոխադրումը Սիրիա


Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեբարին ասուլիսի ժամանակ, արխիվ
Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեբարին ասուլիսի ժամանակ, արխիվ
Իրաքի արտգործնախարար Հոշյար Զեբարին Լոնդոնում լույս տեսնող «Աշարք ալ-Ասվաթ» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ իր երկիրը չի կարողանում կասեցնել Իրանից Իրաքի օդային տարածքով զենքի փոխադրումը Սիրիա։

«Մենք դատապարտում ենք փոխադրումները, մենք այդ մասին ասել ենք Իրանին, բայց կանխելու հնարավորություն չունենք», - ասել է նախարարը։

Իրանը Սիրիայի կոնֆլիկտում սատարում է նախագահ Բաշար ալ-Ասադին։

Միացյալ Նահանգները Բաշար ալ-Ասադին կոչ է անում հրաժարական տալ եւ Բաղդադից պահանջում է կասեցնել Իրանից զենքի փոխադրումը Սիրիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG