Մատչելիության հղումներ

Քիրքուքում ահաբեկչության հետեւանքով 38 մարդ է զոհվել


Իրաք - Ոստիկանները Քիրքուքում իրականացված ահաբեկչության վայրում, 13-ը հուլիսի, 2013թ․
Իրաք - Ոստիկանները Քիրքուքում իրականացված ահաբեկչության վայրում, 13-ը հուլիսի, 2013թ․
Իրաքի իշխանությունների փոխանցմամբ՝ Քիրքուք ավանում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունից սպանվել է առնվազն 38 եւ վիրավորվել է մոտ 25 մարդ։

Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ լեփ-լեցուն սրճարաններից մեկում։

Այս պահին դեռ հայտնի չէ, թե որ ուժերն են իրականացրել ահաբեկչական գրոհը։

Իշխանությունները նախկինում տեղի ունեցած նման պայթյունները սովորաբար վերագրել են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապ ունեցող սուննի մահմեդական զինյալներին։

Միայն հունիս ամսվա ընթացքում սուննիների եւ շիաների միջկրոնական բախումներում սպանվել է մոտ 760 մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG