Մատչելիության հղումներ

Մամեդյարովը Վիեննայում «հնչեցրել է Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը»


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաև
Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլման Աբդուլաև
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Վիեննայում կայացած հանդիպմանը հնչեցրել է իր երկրի «սկզբունքային դիրքորոշումը»: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը:

Այդ դիրքորոշումը, ըստ Աբդուլաևի, հետևյալն է՝ «որպեսզի խաղաղ գործընթացը շարժվի մեռյալ կետից, հայկական զինված ուժերը, առաջին հերթին, պետք է լքեն Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Դա, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակի վկայությամբ, ասվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպման ժամանակ:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլաևը հավելել է, որ հանդիպմանը Մամեդյարովը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում «ստատուս քվոյի պահպանման անընդունելիությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG