Մատչելիության հղումներ

Ադրբեջանի բանակում զինվոր է վիրավորվել


Ադրբեջանի բանակի զինվորներ, արխիվ
Ադրբեջանի բանակի զինվորներ, արխիվ
Հրազենային վիրավորում է ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկի 19-ամյա զինվոր Շամսեդին Իսքենդերովը:

Ըստ APA լրատվական գործակալության՝ կրակոցը արձակվել է ամրակցված զենքից, Ադրբեջանի ռազմական գերատեսչության վարկածով՝ պատահարը զենքի հետ անզգույշ վերաբերմունքի հետևանք է:

Թե որտեղ է տեղակայված զորամասը, որում տեղի է ունեցել միջադեպը, ադրբեջանական աղբյուրները չեն հայտնում՝ փոխանցելով միայն, որ Իսքենդերովը տեղափոխվել է Քյուրդամիրի հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG