Մատչելիության հղումներ

Նավալնին ձերբակալվեց և ազատ արձակվեց


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի ընտրական հանձնաժողովի մոտ, 10-ը հուլիսի, 2013թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին Մոսկվայի ընտրական հանձնաժողովի մոտ, 10-ը հուլիսի, 2013թ․
Ոստիկանները Մոսկվայի ընտրական հանձնաժողովի մոտ երեկ ձերբակալել և րոպեներ անց ազատ են արձակել Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին։

Ընդդիմադիր գործիչը փաստաթղթերի հանձնման համար էր ընտրական հանձնաժողովում, իսկ հուլիսի 10-ը փաստաթղթերի ներկայացման վերջին օրն էր:

Մոտ մեկ շաբաթ առաջ դատախազը վեց տարվա ազատազրկում է պահանջել Նավալնու համար։ Ռուսաստանցի անվանի բլոգերը և հակակոռուպցիոն ակտիվիստը մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների, մասնավորապես՝ 2009 թվականին փայտամշակման արտադրության խորհրդական աշխատելու ժամանակ մոտ 150 հազար դոլար յուրացնելու մեջ։

Գրեթե չորս տասնյակ մարդ ցանկություն է հայտնել մասնակցել Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի սեպտեմբերին անցկացվելիք ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG