Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը չեղյալ է հայտարարել նախատեսված այցը Ուկրաինա


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չեղյալ է հայտարարել նախապես ծրագրված այցը Ուկրաինա:

Այցի ընթացքում, ըստ «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունների, Աբրահամյանը պետք է հանդիպեր այդ երկրի բարձրաստիճան ղեկավարների՝ նախագահի, վարչապետի և օրենսդիր մարմնի ղեկավարի հետ:

Խորհրդարանի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի փոխանցմամբ, այցը հետաձգվել է մինչև աշուն:

Պողոսյանի պնդմամբ՝ այցի հետաձգումը պայմանավորված չէ ՀՀԿ-ի գործադիր մարմնի՝ այսօր կայանալիք նիստով:


Աստղիկ Բեդևյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG