Մատչելիության հղումներ

Ռոբերտ Նազարյանը վերանշանակվեց ՀԾԿՀ նախագահ


Ռոբերտ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ռոբերտ Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ, արխիվ
Ռոբերտ Նազարյանը վերանշանակվել է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

Համապատասխան հրամանագիրը նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է այսօր, այն հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Նազարյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ղեկավարում է 2003 թվականի հուլիսի 1-ից, մինչ այդ եղել է Երեւանի քաղաքապետը, ավելի վաղ զբաղեցրել է տրանսպորտի եւ կապի նախարարի, էներգետիկայի փոխնախարարի եւ այլ պաշտոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG