Բրազիլիայում անցկացվող Կոնֆեդերացիաների գավաթի երկրորդ կիսաեզրափակիչում Իսպանիա-Իտալիա դրամատիկ հանդիպումն այսօր ավարտվել է ոչ-ոքի։
11-մետրանոց հարվածներով 7-6 հաշվով հաղթել են աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոններ իսպանացիները։
Այսպիսով, երրորդ տեղի համար պայքարում հունիսի 30-ին կհանդիպեն Ուրուգվայը, որը նախօրեին առաջին կիսաեզրափակիչում 1-2 հաշվով պարտվել է Բրազիլիային եւ Իտալիան։
Ապա նույն օրը երեկոյան տեղի կունենա եզրափակիչը` Կոնֆեդերացիաների գավաթի համար կպայքարեն տան տերեր Բրազիլիան եւ Իսպանիան։
Կոնֆեդերացիաների գավաթը համարվում է կարեւոր ստուգատես եւ աշխարհի առաջնությանը նախորդող տարվա հիմնական մրցաշարը։
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնությունը նույնպես տեղի կունենա Բրազիլիայում։
Արմեն Քոլոյան